ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՓՉՈՎԻ ՏՈՒՆ

 

Ճապոնական ընկերությունները սկսել են թողարկել փչովի տներ, որոնք հարմար են և´ մշտական բնակության, և´ բնության գրկում հանգստանալու համար: Հինգ մետր բարձրությամբ, լուսաթափանց առաստաղով, ջեռուցվող, երեք ննջարանով, լուսավորությամբ և ջրամատակարարվող տունը կշռում է ընդամենը 150 կգ և փչվում է երեք վայրկյանում:
Իսկ եթե ձեր տանը հյուրեր են լինում, անհրաժեշտ է միայն փչել պահեստային կողային գրպանը, և ևս մեկ սենյակը պատրաստ է: Հարմարավետ փչովի տունը պահպանում է իր ձևերը հատուկ օդափոխիչի և ջրարգելակի ստեղծած թույլ ճնշման շնորհիվ, որը խոչընդոտում է օդի արտահոսքը: Դեռևս լուծված չեն աղմուկի և ջերմաստիճանի հետ կապված խնդիրները: Տան սովորական օդափոխման եղանակը հակացուցված է, բայց արդեն մշակվում է համակարգ, որի շնորհիվ այսպիսի տունը կարելի է օդափոխել` չնվազեցնելով ճնշումը: Գոյություն ունի ևս մեկ խնդիր` պատերը չի կարելի մեխել: Եվ հետաքրքիր է, որ հենց դա է խոչընդոտում գնորդների թվի ավելացմանը: