ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Անտեսանելի փականներ 

 

Գերմանական Abus ընկերությունն առաջարկում է էլեկտրոնային անտեսանելի փական՝ ռադիոկառավարմամբ: Այն դրսի կողմից տեսանելի չէ և զուրկ է փականքային անցքից, ինչը մեծապես օգնում է բնակարանը պաշտպանել կողոպտիչներից: Այս փականն անհնար է բացել հատուկ հարմարանքների կամ կրկնօրինակների միջոցով:
Համակարգը շատ հուսալի է և չի պահանջում փականի աշխատանքի մշտական հսկողություն:
Էլեկտրոնային անտեսանելի փականը կարելի է մոնտաժել գլանային փականների ցանկացած տեսակի հետ:

Այն չի ենթարկվում ջերմաստիճանային տատանումների ազդեցությանը, հուսալիորեն պաշտպանված է սնուցման մարտկոցների քայքայումից: Abus HomeTec անտեսանելի փականն ունի առարկան նկատելու ազդանշանային շառավիղ մինչև 100 մետր:
Այս փականը խորհուրդ է տրվում տեղադրել որպես դռան լրացուցիչ փական: