ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Գրիչ, որը ստիպում է գրել

 

Aptus անվամբ գրիչը  բոլորովին նոր կոնցեպտ է Takumi Yoshida-ի կողմից, որը անգերազանցելի է իր ֆունկցիոնալ հատկություններով:

Տակումի Յոշիդան երկար շատ ժամանակ է ծախսել գրիչի իդեալական դիզայնը ստանալու համար: Նախ, նա հայտնաբերել է, որ բարակ գրիչներով գրելը ոչ միայն անհարմար է, այլև վնասակար, քանի որ ժամանակի ընթացքում առաջանում է ձեռքի մկանային ցավ և հոգնածություն:

Իհարկե, շատերը կասեն, որ դա միայն ժամանակի վատնում է՝ ցանկացած տիպի գրիչ կարելի է գնել հարևան գրենական պիտույքների խանութից: Սակայն կրեատիվ դիզայների երկրորդ նպատակը մարդկությանը էլեկտրոնային փոստից կտրելը և փափուկ, հարմարավետ և արդեն անսովոր թղթի վրա գրելու սովորույթը վերականգնելն է: Այս գաղափարը արդեն իրականացվել է և հիմա ճապոնական ոչ մի կազմակերպության աշխատավայրում առանց այս նորարարության նամակագրություն տեղի չի ունենում: