ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ուղղագրական սխալները կանխող գրիչներ

 

Ուղղագրական սխալներ թույլ տալը շատերին է վախեցնում, բայց անգլիացիների հնարած գրիչներով դա այլևս սարսափելի չէ: Lernstift ընկերության արտադրած գրիչները վիբրացիոն ազդանշան են հաղորդում, եթե գրողը ուղղագրական սխալ է թույլ տալիս: Արտադրողներն այն նախատեսել էին դեռահասների համար, ովքեր նոր-նոր են ուղղագրություն սովորում, բայց գրիչները մեծ պահանջարկ ունեն նաև մեծահասակների շրջանում:

Օգտագործողները կարող են օգտվել 2 ռեժիմից` ''գեղագրություն'', երբ գրիչն արձագանքում է տառատեսակի ոչ հստակ գրության դեպքում, և ''ուղղագրություն''` ուղղագրական և քերականական սխալների համար: