ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

ԱՄՆ-ում գիտնականները քվանտային սառնարան են ստեղծել

 

ԱՄՆ-ի գիտնականները սառնարան են ստեղծել, որի աշխատանքում ջերմաստիճանը նվազեցնելու համար կիրառվել են քվանտային ֆիզիկայի օրենքները: Նոր սարքը գիտափորձի շրջանակներում հնարավորություն է տվել սառեցնել  2.5 սմ կողմով և 3 մմ լայնությամբ քառակուսի պղնձյա թիթեղը մինչև 265 միլիկելվին ջերմաստիճանի (Կելվինի սանդղակը հաշվում է բացարձակ զրոյից, որը  հավասար է -273,15 Ցելսիուսի) 18 ժամվա ընթացքում:

Նման ջերմաստիճանների անհնար է հասնել ստանդարտ կրիոգենային տեխնոլոգիաներով: Իսկ հեղուկ հելիումը օբյեկտները սառեցնում է մինչև 300 միլիկելվին: Սառեցնող տարրը բաղկացած է 48 շերտանոց կառուցվածքից, որում սովորական և գերհաղորդիչ նյութի թիթեղները բաժանված են նանոմետրանոց հաստության մեկուսիչներով:

«Տաք» էլեկտրոնները սովորական մետաղից մեկուսիչով անցնում են դեպի գերհաղորդիչը «թունելային էֆեկտի» շնորհիվ: Մետաղական թիթեղը, իր հերթին, կլանում է սառեցվող օբյեկտի ջերմային էներգիան:

Նման տեխնոլոգիա է նախատեսվում կիրառել քվանտային համակարգչային համակարգերի սառեցման, ինչպես նաև զգայուն աստղադիտակների մեջ: