ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Գիտնականները գտել են մարդկությանը գլխացավից ազատվելու միջոցը

 

Մարդկությանը գլխացավից ազատել կարող են բոլորովին ոչ դեղահաբերը, այլ` ինովացիոն դեվայսը, որը նման է «Աստղային ճանապարհ» կինոֆիլմում օգտագործվող ակնոցներին: Սարքը ստեղծել են բելգիացի գիտնականները, որոնք պնդում են, որ այն ընդամենը 20 րոպեում կօգնի ազատվել նույնիսկ ամենաուժեղ նոպաներից:

Մասնագետների խոսքով` բուժող հայ-թեքը գործում է շատ պարզ. այն հատուկ էլեկտրական ազդակներ է փոխանցում, ուղղելով դրանք աչքի նյարդերին, որոնք պատասխանատու են գլխի և աչքի ցավի համար: Ազդակները հանգստացնում են նյարդերը և գլուխը դադարում է ցավել:

Նոր բուժամիջոցի արդյունավետությունն իրենց վրա փորձարկել են 67 կամավորներ: Երեք ամիսների ընթացքում նրանցից յուրաքանչյուրն ամեն օր գլխին կրել է այդ օղագոտին: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր չեն ալարել երկու ամիս կրել գլխի օղագոտին, երեք անգամ ավելի քիչ են բողոքել գլխացավից:

Նման սարքն, ըստ գիտնականների, պետք է կրել օրական 20 րոպե: Սարքն արդեն անուն ունի` Cefaly: