ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

  

Համակարգչային գազօջախ

 

Ցանկացած կին գիտի, որ պատրաստած սննդի որակը կախված է խոհանոցային վառարանից: Իհարկե, կան շատ զարգացած և հարմար տարբերակներ համեղ ուտեստներ պատրաստելու համար, իսկ դրա համար ժամանակավորապես պետք է պոկվել համակարգչից:

Կա մի սարք, որը կօգնի ձեզ: Այն կոչվում է  USB ԳԱԶՕՋԱԽ: Սարքը լիարժեք  խոհանոցային գազի վառարան է, միայն թե միանում է USB-միակցիչով ձեր նոթբուքին կամ համակարգչին:

Օգտագործողը պետք է միայն միացնի վառարանը և նա միշտ կունենա տաք սուրճ, թեյ, ապուր և նույնիսկ միս ու ձուկ: Այժմ հարկ չկա  անընդհատ խելագարի պես վազել խոհանոց, որպեսզի սուրճը չթափվի:  Առավել մեծ նմանություն տալու համար USB ԳԱԶՕՋԱԽԻՆ վառվում է նարնջագույն լույս: Իհարկե, վառարանը  գազով չի աշխատում, այլ էլեկտրաէներգիայով, սակայն արձակում է հաճելի ջերմություն, ինչը հատկապես զգալի է աշնանը և ձմռանը:

Ինովացիոն USB Gas Stove-ը ջերմաստիճանը կարգավորվում է թերմոստատով, որի նվազագույն ջերմաստիճանը 40 աստիճան է, առավելագույնը՝ 70: