ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Հնդկաստանը ռոբոտ-զինվորներ կարտադրի

 

Հնդկաստանում մի քանի լաբորատորիաներ փորձում են ստեղծել բարձր ինտելեկտի ռազմական ռոբոտներ

 

Ռազմական ռոբոտների ստեղծմամբ զբաղվում է Հնդկաստանի պաշտպանական սարքավորումների և հետազոտությունների կազմակերպությունը` DRDO:

Ըստ տեխնիկական նկարագրի, ռազմական ռոբոտները պետք է տարբերեն «բարեկամներին» և «թշնամիներին», կարողանան մարտի դաշտում համագործակցել այլ տեսակի տեխնիկայի հետ և պետք է կատարեն շտաբի բոլոր հրահանգները: Սկզբնական շրջանում ռոբոտները պետք է օժանդակող դեր կատարեն, սակայն հետագայում նրանց հնարավորությունների շրջանակը կընդլայնվի:

Ռազմական ռոբոտների ստեղծումը կապված է նրա հետ, որ ապագայում ցամաքում և օդում կռիվները պետք է ընթանան առանց մարդկանց մասնակցության, գտնում են DRDO-ում: Դրա համար Հնդկաստանին անհրաժեշտ է որակապես նոր սպառազինություն: