ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Շոտլանդացի ինժեները ստեղծել է ականջակալներ, որոնցով հնարավոր է լիցքավորել հեռախոսը

 

OnBeat ականջակալները կլուծեն հեռախոսներն ու պլանշետները լիցքավորելու խնդիրը՝ փոխարինելով լիցքավորման սարքերին: 

Շոտլանդացի ինժեները ստեղծել է ականջակալներ, որոնց վրա ներկառուցված է ճկուն արևային վահանակ, որն էներգիան կուտակում է երկու վերալիցքավորվող լիթիում-իոնային մարտկոցներում: Հեռախոսը կամ պլանշետը ականջակալին միացնելիս այն կսկսի լիցքավորվել՝ կուտակված էներգիայի հաշվին: Հեռախոսը լիցքավորելու համար այն պետք է ականջակալին միացնել USB լարի միջոցով: