ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Թայվանում ստեղծել են լրտեսող Bluetooth ատամ 

 

Թայվանցի գիտնականները ստեղծել են հատուկ ատամի շապիկ, որը համալրված է Bluetooth հաղորդիչով և ցուցիչներով: Ատամը ստեղծված է սեփական տիրոջը լրտեսելու համար, որպեսզի բժիշկը կարողանա պարզել՝ արդյո՞ք նա պահպանում է բուժման համար նախատեսված սահմանափակումները:

Հիվանդների մեծ մասը թաքցնում է իրենց հիվանդությունների պատմությունը կամ դրանց մասին փաստերը, ինչպես նաև թեթևամտորեն է նայում բժշկի խորհուրդներին: Այսպիսով այն բժիշկները, ովքեր ցանկանում են հետևել իրենց հիվանդներին, կարող են օգտվել Թայբեյում գտնվող Թայվանի ազգային համալսարանի գիտնականների ստեղծած սարքից: Սարքը աքսելերոմետրների միջոցով մոտ 94% ճշտությամբ հետևում է հիվանդի գործողություններին՝ ստանալով տեղեկություններ այն մասին, թե ինչ է նա ուտում, խմում, ծխում և այդ տվյալները փոխանցում է բուժող բժշկին:

Սակայն սարքը դեռևս վերջնականապես պատրաստ չէ. մասնագետները դեռ աշխատում են այն ատամի չափերին հարմարեցնելու ուղղությամբ: