ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Աշխարհի ամենաարագընթաց տրանսպորտային միջոցը, որը հնարավոր է վարել և´ ցամաքում, և´ ջրում

 

Կալիֆորնիական WaterCar ընկերությունը մշակել է  Jeep-ի տեսք ունեցող աշխարհի ամենաարագ մեքենան, որը հնարավոր է վարել ցամաքում և ջրում, իսկ անցումային փոփոխությունը տևում է ընդամենը 15 վայրկյան:

Panther անվանումը ստացած տրանսպորտային միջոցը կարող է ջրում մինչև 45 մղոն/ժամ արագություն զարգացնել՝ գետնի վրա 15 մղոն/ժամ արագությամբ վարելուց հետո: Այսինքն այն կարող է զարգացնել միջին արագընթաց նավակի արագություն: Իսկ գետնի վրա այն զարգացնում է մինչև 80 մղոն/ժամ արագություն:

Տրանսպորտային միջոցը համալրված է հատուկ պատրաստված 3.7 լիտրանոց V6 շարժիչով, ապակեգործ կորպուսով և թեթև պողպատե շասիներով: Մեքենա-նավակի պատրաստման աշխատանքները տևել են 11 տարի, որից հետո միայն այն ներկայացվել է շուկայում: Panther-ի դիզայնի հիմքում ընկած է Jeep CJ8 Scrambler-ի կառուցվածքը՝ չհաշված միայն անիվները. քանի որ Jeep-ի անիվները չափազանց ծանր են ջրի վրա վարելու համար. դրանք փոխարինվել են պողպատե շասսիներով: