ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ամերիկացիների ստեղծած «խելացի» գուլպաները սովորեցնում են պարել 

  

Պարել չիմացողների համար ամերիկացի մասնագետները ստեղծել են հոյակապ ամանորյա նվեր՝ «խելացի» գուլպաներ, որոնք պարել կսովորեցնեն յուրաքանչյուրին։ Այս գուլպաները բացի պարել սովորեցնելուց կարող են օգնել կանանց՝ վարժ քայլել բարձրակրունկների վրա։

«Խելացի» գուլպաներն արտաքուստ չեն տարբերվում սովորական գուլպաներից և դրանք հնարավոր է լվանալ։ Սակայն դրանք ստեղծված են հատուկ մանրաթելերից, որոնք հետևում են կրողի ոտքի շարժումներին։ Գուլպաների ազդակները ֆիքսում են յուրաքանչյուր շարժում, այնուհետ ոտքի կոճի մասում գտնվող սարքի միջոցով փոխանցում տվյալները սմարթֆոնին։

Սմարթֆոնում եղած հատուկ հավելվածը վերլուծում է ստացված տեղեկությունն ու օգտատիրոջը մանրամասն բացատրում, թե պարային որ շարժումներն է նա սխալ անում՝ խորհուրդներ տալով նրան։

Ի դեպ, այս գուլպաները բավական թանկ արժեն. 1 զույգի գինը 200 դոլար է։ Դրանք վաճառքում կհայտնվեն մարտից։