ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Սմարթ ակնոց` կույրերի համար

 

Օքսֆորդի համալսարանի գիտնականներից մեկը մնացորդային տեսողություն ունեցողների համար բազմաֆունկցիոնալ սմարթ ակնոց է ստեղծել։ Մնացորդային տեսողություններ ունեցողներն այն մարդիկ են, ովքեր ընկալում են լույսն ու շարժումը: Այս սարքավորումը հիմնված է լինելու հենց այդ կարողությունների վրա։ Սմարթ ակնոցը հնարավորություն կտա ոչ միայն ընկալել ճանապարհին հայտնված խոչընդոտները, այլև ընկալել պայմանական նշանները։ Այս ակնոցների կուտակած ինֆորմացիան թափանցիկ էկրանների վրա վերածվում է համապատասխան պատկերի։ Սմարթ ակնոցները զինված են տեսգարման սարքով և ինֆրակարմիր պրոյեկցիոն լապտերով, որոնք ցույց են տալիս դիտողի և համապատասխան օբյեկտի միջև եղած հեռավորությունը, ինչպես նաև` կողմնացույցով և GPS նավիգացիոն համակարգով։ Սմարթ ակնոցներով հետագայում հնարավոր կլինի նաև կարդալ։