ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

17-ամյա կանադահայ աղջկա գյուտը կարող է հեղափոխություն համարվել բժշկության մեջ

 

 

17-ամյա կանադահայ Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը կարող է համարվել հեղափոխություն առողջապահության ոլորտում:
Տևական ժամանակ ուսումնասիրելով դիալիզի ապարատների աշխատանքն ու տեխնիկական հագեցվածությունը, Աննան կարողացել է դիալիզի ապարատի նոր նախատիպ ստեղծել:

Դիալիզի ապարատներն արժեն մոտավորապես 30.000 դոլար: Աննայի ստեղծած սարքավորումն արժե 500 դոլար: Ավելի մատչելի է, հարմարավետ, և մարդիկ այն կարող են գնել և օգտագործել նաև տանը:

Դիալիզը բժշկական գործընթաց է, որի ընթացքում մաքրվում է հիվանդների արյունը: Դիալիզի հիմնականում ենթարկվում են այն մարդիկ, ովքեր ունեն երիկամի խնդիր: Այդ գործընթացը պետք է կիրառել շաբաթական մի քանի անգամ: Փողհարյանը հայտարարել է, որ նա ցանկանում է իր գյուտով ավելի զարգացնել դիալիզի գործընթացը, որպեսզի այն հիվանդների համար շատ ցավոտ չինի: Իր գյուտի ստեղծման համար 17-ամյա Աննան բավական երկար ժամանակ որպես կամավոր աշխատել է տեղի հիվանդանոցներից մեկում, ուսումնասիրել դիալիզի ենթարկվող հիվանդներին: Երբ նա ընդգրկվել է ավագ դպրոցի գիտության վերաբերյալ նախագծում, նախընտրել է աշխատել մի գյուտի ուղղությամբ, որը կարող է փոխել առողջապահական համակարգը և հեշտացնել այդ հիվանդների կյանքը: Փողհարյանը հույս է հայտնել, որ մի օր իր գյուտը կիրառելի կլինի ամբողջ աշխարհում: Այս գյուտի շնորհիվ Աննան շահել է մրցանակ և կրթաթոշակ: Héma-Québec ընկերությունը նրան առաջարկել է ամառային պրակտիկա, որպեսզի իր գյուտն իրականացնի իրական կյանքում: