ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

«Քաղցը հագեցնող» Maestro սարքը գեր մարդկանց կօգնի նիհարել

 

 

Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման ամերիկյան FDA գործակալությունը վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ հավանություն է տվել Maestro անունով սարքի կիրառմանը՝ ճարպակալումից տառապող հիվանդների բուժման համար: Սարքը էլեկտրական իմպուլսների միջոցով կարողանում է ղեկավարել մարդու ախորժակն ու հագեցածության զգացողություն հաղորդել։ Իմպուլսների հաղորդիչը տեղադրվում է անմիջապես ստամոքսի վրա և ուղեղին կեղծ հաղորդում է տալիս այն մասին, որ ստամոքսն ամբողջովին լի է։Սարքն արտադրվել է EnteroMedics  ընկերության կողմից։ Այն հակացուցված է 18 տարեկանից ցածր մարդկանց համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտագործողը կորցրել է իր մարմնի ավելորդ քաշի  8.5 տոկոսը միայն։