ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

 Քաղցր ցորեն

Ճապոնացի հետազոտողներն աճեցրել են քաղցր ցորենի` աշխարհում առաջին սորտը: Մասնագետների խոսքով` թխվածքներ պատրաստելու գործում շաքարավազի կարիք չի լինի: Այս նորարարության հեղինակները NIPPN ընկերությունն ու Գյուղատնտեսության ազգային կազմակերպության հետազոտողներն են: Նրանք ցորենի նոր տեսակը ստացել են սելեկցիայի միջոցով: Մասնագետներին հաջողվել է հատիկներում նվազեցնել օսլայի պարունակությունը` փոխարենն ընդգրկելով քաղցր բաղադրիչն` այն 9%-ից հասցնելով 22.2-ի:

 Այլուրի նոր տեսակը նախատեսվում է վաճառքի հանել առաջիկա տարիներին: