ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ստեղծվել է ձեռքի պրոթեզ, որը վերադարձնում է մարդուն հպումների զգացողությունը

 

Ամերիկացի ինժեներներն ստեղծել են ձեռքի պրոթեզ, որը հնարավորություն է տալիս վերականգնել հպումների զգացողությունը: Այս նորաստեղծ գաջեթը տեղեկատվությունը փոխանցում է անմիջապես ուղեղին, ինչը վերադարձնում է մարդուն վաղուց մոռացված զգացողությունները:
Պրոթեզն առաջին անգամ փորձարկվել է 28-ամյա մի տղայի վրա, ով 10 տարի առաջ պարալիզվել է ողնաշարի ստացած վնասվածքից: Նա պատմել է, որ արհեստական ձեռքի հպման զգացողությունները չեն զիջում իսկական ձեռքի փոխանցած զգացողություններին:
Պրոթեզի կլինիկական փորձարկումները դեռ շարունակվում են, և դեռևս վաղ է ինժեներների հայտնագործությանը լիարժեք գնահատական տալը: Սակայն եթե հետագա փորձարկումները ևս դրական արդյունք տան, ապա հպումները փոխանցող ձեռքը կդառնա միլիոնավոր հաշմանդամերի երազանքների մարմնացումը: