ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Մասնագետները մթերքի թարմությունը որոշող «արհեստական քիթ» են մշակում  

 

Ամերիկյան С2Sense ընկերության մասնագետներն «արհեստական քիթ» են մշակում, որը կարող է որոշել մթերքի թարմությունը: Սարքը հատուկ ցուցիչներ կունենա, որը կորոշի մթերքի թարմության աստիճանը:  Ներկայում սարքը կարող է որոշել էթիլենի առկայությունը. գազ, որը մրգերն արձակում են հասունացման աստիճանին համապատասխան: Դա կարևոր է ոչ միայն մրգի որակը որոշելու առումով, այլև այն պատճառով, որ էթիլենի առկայությունը պտուղներին ստիպում է ավելի արագ հասունանալ: Ընկերության նպատակը ոչ շատ թանկ ցուցիչ արտադրելն է, որը կկարողանա տարբեր գազեր ճանաչել: Մասնագետները չիպ են ստեղծել, որը կարող է մինչև 4 տեսակի գազ ճանաչել, այդ թվում՝ մսի արձակած գազերը: