ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Հայաստանում ջրի խնայողության նորարարական պարարտանյութ են մշակել

 

 

Հայաստանում ջրի խնայողության նպատակով նոր պարարտանյութ է մշակվել, պարարտանյութի հատիկները հողից հավաքում են ջուրը   (լինի դա ոռոգման ջուր, թե անձրեւաջուր) և դա վերադարձնում են բույսին` երբ և որքան անհրաժեշտ լինի: Պարարտանյութը, ոչ միայն ջուր կխնայի, այլև հողի մեջ գտնվող սննդանյութերը:  Սովորաբար բույսերը ոչ միշտ են հասցնում ներծծել այն ամենը, ինչը հողի մեջ տարրալուծում է ջուրը: Սննդանյութերը կարող են ներծծվել խորը ջրերի մեջ, իսկ հողը կաղքատանա:  Պարարտանյութը ոչ միայն անհրաժեշտ ջուր է հավաքում, այլև վերացնում է դրանց ավելցուկը, այսինքն թույլ չի տալիս, որ արմատները փտեն: Ընդհանուր առմամբ դա օգնում է  40 – 60 տոկոսով բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, այդ նյութը կենսաբանորեն քայքայվում է, այսինքն հողի մեջ մնացորդներ չի թողնում:  Պարարտանյութը, որը կոչվում է «Aquasource», կամավորական գյուղացիների մոտ արդեն մի շարք փորձարկումներ է անցել: Բացի այդ, պարարտանյութը փորձարկվում է մի շարք միջազգային ծրագրերով` Համաշխարհային բանկի նախագծերից մեկով, Վայրի բնության հիմնադրամի  WWF` Թռչկանի ջրվեժի տարածքում ծառերի տնկման նախագծի, ինչպես նաև  ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության` Սևանի ափին մրգատու այգի ստեղծելու նախագծի շրջանակում: Արտասահմանում` Իրանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում և նույնիսկ հեռավոր ՀԱՀ-ում և Նամիբիայում ևս արդեն հետաքրքրվում են նոր արտադրանքով:  Նմուշներ են ուղարկվել ֆերմերներին, այլ տեղերում էլ` գիտահետազոտական ինստիտուտներին:  Ցանկություն կա  առևտրական խմբաքանակներ մատակարարել, սակայն  դրա համար անհրաժեշտ է ավելի շատ արտադրել: Մեկ ամսվա ընթացքում 1,5 տոննա է ստացվում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) «Matching Grants» դրամաշնորհային ծրագրի միջոցների շնորհիվ կարելի է հասցնել 15 – 20 տոննայի: Դրամաշնորհի ծավալը  50 հազար դոլար է (նույնքան էլ ներդրումային ծրագրի մեջ կներդնի ինքը ընկերությունը): 1 կգ պարարտանյութը նախատեսված է   330 բույսի համար կամ միջինը 1 հա-ի համար 90 կգ է պահանջվում: Իհարկե, ոչ բոլոր ֆերմերները գումար ունեն աշխատանքում ամեն անհրաժեշտի համար, բայց պետք է ուղղակի նստել ու հաշվել, թե որքան կաճի բերքատվությունը և կծածկի արդյոք պարարտանյութի վրա արված ծախսերը: