ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնացիներն ստեղծել են առաջին լվացվող սմարթֆոնն աշխարհում 

 

 

Ճապոնական ընկերությունը  նոր գաղափար է կյանքի կոչել, որը դուր կգա հատկապես  մաքրության սիրահարներին:Ինչպես ներկայացնում է  Oddity central-ը` ճապոնացիները սմարթֆոն են ստեղծել, որը հնարավոր է լվանալ և մաքրել այն պատող բակտերիաներից:
Digno Rafre անվանումն ստացած 5 դյույմ  էկրանով սմարթֆոնը, որն աշխատում է Snapdragon 410 պրոցեսորով և անդրոիդ համակարգով, այս շաբաթ մտադիր է թողարկել Ճապոնիայում գործող Kyocera Telecom տեխնոլոգիական ընկերությունը: 
Սմարթֆոնը ջրակայուն և փրփրադիմացկուն է, ինչի շնորհիվ այն կարելի է լվանալ հոսող ջրի տակ: Սմարթֆոնն ամբողջությամբ պաշտպանված է այնպես, որ ջրի կաթիլները չներթափանցեն ներս: 13  մեգապիքսել ներկառուցված տեսախցիկը նույնպես ջրակայուն է:
Digno Rafre-ը հասանելի է 16 ԳԲ հիշողությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 2 մեգապիքսել դիմային տեսախցիկով: