ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Չինաստանում մտքի ուժով կառավարվող մեքենա են ստեղծել


 

Չինաստանի Տյանցզին քաղաքի Նանկայի համալսարանի գիտնակնները ուղեղային ազդակների օգնությամբ մեքենան վարելու համակարգ են մշակել:
Տեխնիկայի փորձարկումն արվել է Haval H9 մոդելի արտաճանապարհայինի վրա: Մասնագետները սարքավորում են ստեղծել, որը վարորդը կրում է գլխին: Սարքը կազմված է 16 սենսորներից, որոնք գրանցում են ուղեղի ազդակների (էլեկտրաէնցեֆալոգրամ) վերլուծությունը:
Այնուհետև այդ տվյալները հաղորդվում են համակարգչին, որն էլ առանձնացնում է անհրաժեշտ հրահանգները և փոխանցում մեքենային:
Փորձարկման ժամանակ մեքենան մտքի ուժով կարողանում էր ուղիղ  ընթանալ առաջ և ետ, ինչպես նաև արգելակել։ Բացի այդ, գիտնականներին հաջողվել է արգելափակել և բացել դռան փականները:
Գիտնականների թիմը հայտնել է, որ ծրագրի առաջնահերթ նպատակն է հաշմանդամ անձանց օգնելը, ովքեր չեն կարողանում մեքենա վարել ձեռքի և ոտքի օգնությամբ: