ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ֆրանսիայում թողարկել են քաղաքային էլեկտրամեքենաներ, որոնք կարելի է վարել առանց վարորդական իրավունքի

Ֆրանսիայում ներկայացվել է Aixam e էլեկտրական մեքենաների նորացված արտադրագիծը։ Այն  ներառում է քաղաքային միանգամից երեք փոքրածավալ մոդելն: Aixam-ը տասնամյակներ շարունակ արտադրում է կոմպակտ քաղաքային մեքենաներ: Դրանք այնքան փոքր հզորություն ունեն, որ համարժեք են կվադրոցիկլներին, և ԵՄ մի շարք երկրներում դրանք կարող են վարել 14 տարեկանից և առանց վարորդական իրավունքի:
Նախկինում Aixam-ի արտադրագիծը ներառում էր միայն բենզինային մոդելներ, իսկ այժմ կան նաև էլեկտրական մեքենաներ։ Դրանք մարտահրավեր են նետելու Citroen Ami-ին, թեև զգալիորեն ավելի թանկ են՝ արժեն 16,699-ից մինչև 19,799 եվրո: Առաջարկվում է նաև լիզինգ՝ ամսական 183-240 եվրոյով։
Aixam e-ն երկտեղանի էլեկտրական մեքենա է՝ 2,7-3 մ երկարությամբ և 425 կգ քաշով։ Գնորդներին առաջարկվում է «Սիթի» ստանդարտ հեթչբեքը՝ ավելի արագընթաց պրոֆիլով և «Քրոսովեր» արտաճանապարհային տարբերակը, որն ունի մեծ՝ 700 լ, բեռնախցիկ։
Սրահը բավականին պարզ տեսք ունի, սակայն ներսում կա 6,2 դյույմանոց սենսորային էկրան։ Aixam e-ի սարքավորումը բավականին հարուստ է՝ լուսադիոդային լուսարձակներ, օդորակիչ, աուդիո համակարգ, հետևի տեսախցիկ, լույսի և անձրևի սենսորներ։
Aixam e էլեկտրական մեքենաները սարքավորված են 8,15 լիտրանոց շարժիչով  և ունակ են զարգացնել ընդամենը 45 կմ/ժ արագություն։ Ընտրության համար առաջարկվում են  5,1 և 7,9 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցներ. Ընթացքի պաշարը, համապատասխանաբար, 95 և 130 կմ է:

news.am