Ռուսաստանում կաթի յուղայնությունը որոշող սարք է ստեղծվել
Ռուսաստանի գիտնականները հայտարարել են շարժական անալիզատոր սարքի ստեղծման մասին, որը թույլ է տալիս արագ որոշել կաթի յուղայնությունը գրեթե ցանկացած պայմաններում՝ առանց լաբորատոր սարքավորումների դիմելու։ Այս համակարգի հիմքը կազմված է ամենատարածված գույների երեք LED-ներից, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում որոշել ճարպի պարունակության տոկոսը։
Ինչպես նշված է, սարքի աշխատանքը կաթի յուղայնության չափման առումով «այլ ֆիզիկական սկզբունքներ» ունի. խոսքը լույսի ցրման ազդեցության մասին է, որն առաջանում է կաթի կոլոիդային մասնիկներից։ Այս դեպքում կապույտ, կանաչ և կարմիր լուսադիոդները ճառագայթում են նմուշը, որից հետո ցրված լույսը գրանցվում է հատուկ դետեկտորի միջոցով։
Տարբեր երկարությունների ճառագայթային ալիքներով տարբեր չափերի մասնիկները տալիս են, համապատասխանաբար, տարբեր ցրում և չնայած այն հանգամանքին, որ այս ցուցանիշների իրական ինտենսիվությունը ցածր է, վարժեցված մոդելը բավականին ճշգրիտ որոշում է կաթի յուղայնությունը նմուշում` հիմնվելով LED-ներից ստացված միայն երեք պարամետրերի հիման վրա՝ յուրաքանչյուրը կապույտ, կանաչ և կարմիր:
Այստեղ հարկ է նշել, որ այժմ արդյունաբերական արտադրության մեջ կաթի յուղայնությունը որոշվում է կա՛մ ուղղակի նմուշի տարանջատմամբ, կա՛մ ինֆրակարմիր տարածքում վերլուծության միջոցով: Սրանք բավականին թանկ մեթոդներ են, որոնք պահանջում են հատուկ սարքավորումներ, հիմնականում արտասահմանյան:
Այսպիսով, լաբորատոր փորձարկումներից դեպի մատչելի դյուրակիր համակարգերի անցումը նոր հնարավորություններ կբացի կաթի և դրա վրա հիմնված արտադրանքի որակի մոնիտորինգի համար: Ավելին, նման սենսորները կարող են նույնիսկ ինտեգրվել կթման մեքենաների, կաթի բեռնատարների, ինչպես նաև անմիջապես արտադրական գծերի վրա: