ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ռուսաստանում ստեղծում են ԱԹՍ, որը հնարավոր կլինի տպել 3D տպիչի վրա անմիջապես ռազմաճակատում

Նովոսիբիրսկի «Սպեկտր»  նախագծային բյուրոյի կոնստրուկտորները ձեռնամուխ են եղել  ինքնաթիռի տիպի բանակային նոր հարվածային անօդաչու թռչող սարքի ստեղծմանը, որը պատրաստվելու է 3D տպագրության միջոցով անմիջապես հատուկ գործողության անցկացման շրջաններում։ Ընդ որում, արտադրության համար կիրառելի է երկրորդային հումքը։
Ինչպես պարզաբանել է «Սպեկտրի» ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Բրատենկովը, ներկայումս ընթանում է անօդաչու թռչող սարքերի տվյալների փորձնական հավաքումը՝ 30 կիլոմետր աշխատանքային հեռահարության տարբերակով։ Արդեն այս տարվա դեկտեմբերին նախագծողները պատրաստվում են սկսել թռիչքային փորձարկումները։
Նախատեսվում է, որ սարքը կտպագրվի ճակատային գծին մոտ գտնվող տարածքներում արդյունաբերական 3D տպիչով, որի չափսերը չեն գերազանցում 1x1 մետրը, իսկ նյութը կլինի պլաստիկ բյուրեղները կամ պլաստիկ երկրորդային հումքը՝ բեկորների, փշրանքների և այլնի տեսքով:
Այս անօդաչու թռչող սարքը կունենա մոտ 10 կգ օգտակար ծանրաբեռնվածություն, և դրա գրեթե բոլոր բաղադրիչները կլինեն ռուսաստանյան արտադրության: Դրա շնորհիվ նոր արտադրանքը զգալիորեն ավելի էժան կլինի, քան նույն դասի նմանատիպ անալոգները։

news.am