Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան համաձայնություն են ձեռք բերել ԱԲ-ի կարգավորման կանոնների մասին
Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան համաձայնություն են ձեռք բերել արհեստական բանականության կարգավորման կանոնների մասին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։
«Մենք ընդգծում ենք, որ Արհեստական բանականության մասին օրենքը կարգավորում է ԱԲ կիրառումը, այլ ոչ թե տեխնոլոգիան՝ որպես այդպիսին»,- նշվել է համատեղ փաստաթղթում։
Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և ԵՄ Խորհուրդը բանակցություններ են վարում այն մասին, թե ինչպես պետք է միությունը ներկայանա այս թեմային վերաբերող հարցերում։
«Մոդելների քարտերը պետք է ներառեն համապատասխան տեղեկատվություն, որը թույլ կտա հասկանալ մոդելի գործառնությունը, դրա հնարավորությունները եւ սահմանափակումները, և կհիմնվի այն ստեղծողների հանրույթի առաջավոր փորձի վրա»,- նշվել է փաստաթղթում։
Եթե որոշ ժամանակ անց վարքականոնի խախտումներ նկատվեն, կարող են սահմանվել պատժամիջոցներ։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը թվային տեխնոլոգիաների նախարարության հետ միասին հայտարարել է, որ օրենքները և պետական վերահսկողությունը պետք է կարգավորեն ոչ թե ԱԲ-ն, այլ դրա կիրառումը։
Անհրաժեշտ է օգտագործել հնարավորությունները և սահմանափակել ռիսկերը:
ԱԲ-ի հետ կապված հարցերը լինելու են Գերմանիայի և Իտալիայի՝ չորեքշաբթի Բեռլինում կայանալիք բանակցությունների օրակարգում։