ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Հայացքով ղեկավարվող համակարգիչ

 

Մոտ ապագայում  համակարգիչները, ոչ միայն կհնազանդվեն մարդկային ձայնին, այլև կենթարկվեն նրա ժեստերին և հայացքին: Համակարգչային  տեսողության  տեխնոլոգիան  թույլ կտա հաղորդակցվելու սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, կօգնի աղտորոշել փոքրիկ երեխաների վիճակը, աուտիզմով տառապողների համար կդառնա « դյուրազգաց աչք»:
Բինհեմտոնի համալսարանի  գիտնականները Լուջի Ինի ղեկավարությամբ   մշակել են  ինֆորմացիան համակարգչից մարդուն փոխանցելու նոր մեթոդ, որը կատարվում է հայացքի, միմիկայի և խոսքի միջոցով:  

Համակարգչային գրաֆիկայի և տեսողության ուղղությամբ տարվող աշխատանքները նպատակամղված են հեշտացնելու համակարգչով  աշխատելը:

Որպեսզի մեքենան ընկալի այս կամ այն ինֆորմացիան մշակվել է հատուկ տեխնոլոգիա` հասարակ վեբ-կամերան համակարգչի համար դարձել է մարդկային աչք, որը կարող է մասնակիորեն մեկնաբանել ռեալ աշխարհի առարկաները և երևույթները, հասկանալ օգտվողի ցանկությունները: