ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ռոկֆոր» պանիրն օգուտ է սրտին

 

Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հանրահայտ «Ռոկֆոր» տեսակի պանիրն իր հիանալի համային հատկանիշներից զատ օգտակար է նաև սրտի առողջության համար։ Այս բորբոսնած պանիրն իր մեջ պարունակում է հակաբորբոքային միացություններ, որոնք օրգանիզմը զերծ են պահում սիրտ-անոթային հիվանդություններից։

Մասնագետները գտնում են, որ հենց «Ռոկֆոր»-ի փաստով էլ բացատրվում է հանրահայտ «Ֆրանսիական պարադոքսը». թեև ֆրանսիացիներն օգտագործում են ճարպերով հարուստ սննդակարգ, սակայն բավական հազվադեպ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով։

Գիտնականները բացահայտել են՝ այս պանիրն օգտակար է մարսողությանը, իջեցնում է արյան ճնշումը, ինչպես նաև դանդաղեցում է ծերացման գործընթացը՝ վերացնելով ցելյուլիտի հետքերը։

Արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ֆրանսիական «Ռոկֆոր»-ն է այն հարցի պատասխանը, թե ինչու ֆրանսիացիներն ունեն սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված մահացությունների ամենացածր մակարդակը զարգացած երկրների շարքում։