ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականներն ալմաստե մոլորակ են հայտնաբերել 

ԱՄՆ Եյլի եւ Ֆրանսիայի Թուլուզի  համալսարանների աստղագետներն իսկական գանձ են հայտնաբերել: Նրանք ալմաստի կույտեր են հայտնաբերել:

Սակայն հարստությունից մոտ ժամանակներում հնարավոր չի լինի օգտվել: Խնդիրն այն է, որ ալմաստներով է պատված Խեցգետնի համաստեղության  55 աստղի մոլորակի մակերեւույթը: Այն հնարավոր է տեսնել Երկրից անզեն աչքով անգամ, սակայն գիտնականներն ալմաստը նկատել են այս շաբաթ միայն:

Այդ մոլորակի շառավիղը, ըստ գիտնականների, երկու անգամ գերազանցում է  երկրի շառավիղը: Մոլորակի մակերեւույթին ջերամաստիճանը հասնում է 1648 աստիճանի ըստ Ցելսիուսի: Ըստ գիտնականների` մոլորակի առնվազն մեկ երրորդն ալմաստից է կազմված: