ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ինչո՞ւ են երգում անապատի ավազաթմբերը 

 

Գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում վերարատադրել  անապատի երգող ավազաթմբերի ձայները, ինչպես նաև  պարզել, թե ինչով է պայմանավորված այդ հնչյունների բարձրությունը:

Գիտնականների խոսքով, ավազաթմբերի «երգի» բարձրությունը բացառապես պայմանվորված է ավազահատիկի միջին  տրամագծից: Գիտականներն այդ եզրահանգման են եկել`  Օմանի և Մարոկկոյի անապատներից  բերված ավազով լաբորատորիայում արհեստական ավազաթմբեր ստեղծելով և նրանց «երգը» լսելով:

Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ Օմանի անապատի ավազից պատրաստված ավազաթմբերը երգում են 90-150 հերց, իսկ մյուսը` 105 հա-հաճախությամբ: Նման տարբերությունը նրանք բացատրել են ավազահատիկի տրամագծով և ավազի միասեռությամբ:

Երբ նրանք հատուկ սարքի միջոցքով ստացել են հավասար չափի ավազահատիկներ,  նրանց ավազաթմբերը «երգել են» նույն բարձրությամբ: