ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Սահարայի հողմերը և Ատլանտիկայի բնաշխարհը

 

Լիվերպուլի համալսարանի օվկիանոսագետների հավաստմամբ Սահարայի փոշու հողմերը նպաստում են Հյուսիսային Ատլանկիկայի ծովային  օրգանիզմների  գոյությանը և կանխում է այդ լայնարձակ ջրային տարածության վերածումը անապատի:
Գիտնականները, ուսումնասիրելով Ատլանտիկայում սննդանյութերի, մասնավորապես`ֆոսֆոր և ազոտ պարունակող միացությունների բաշխվածությունը, պարզել են, թե ինչպես են ֆիտոպլանկտոնի մեջ մտնող օրգանիզմները գոյատևում հատկապես այն շրջաններում, որտեղ դրանք չափազանց քիչ են:
Գիտնականները պարզել են, որ կապտականաչավուն ջրիմուռները, որոնք ապահովում են ողջ էկոհամակարգի գոյության հիմքն են համարվում, ընդունակ են աճելու հենց այդ տարածքներում, քանի որ օգտագործում են երկաթի միացությունները, որոնք բերում են Սահարայից փչող հողամրրիկները: Դա հնարավորություն է տալիս մեռած կամ քայքայված բույսերից ստանալ օրգանական նյութեր, մասնավորապես` ֆոսֆոր, որը ԴՆԹ-ի կարևորագույն բաղադրիչն է, իսկ օվկիանոսում դրա քանակությունն անբավարար է: