ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Նոր բնակելի աշխարհ

 

Կենսաբանները երկար ժամանակ համոզված էին, որ արևի լույսը անհրաժեշտ պայման է բոլոր կենդանի օրգանիզմների համար, սակայն Խաղաղ օվկիանոսի հատակին հայտնաբերվեց մի օազիս, որի «բնակիչները» երբեք արևի լույս չէին տեսել: Մինչև այժմ անհայտ այդ էկոհամակարգերը կազմավորվել են ստորջրյա գեյզերի կողքին: Տասնյակ տեսակի բակտերիաներ աճում ու զարգանում են երկաթի , ծծմբի, մանգանի, ծծմբաջրածնի շնորհիվ: «Քիմիական» սննդի կարիք այս օրգամիզմները չեն զգում: Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են մինչ այժմ անհայտ բազմաթիվ երկփեղկանի կակղամորթներ, ծովախեցգետիններ, ձկներ: Այս համակարգում ամենատարօրինակը հսկա որդերն են, որոնք չունեն ո'չ աչք, ո'չ բերան, ոչ էլ ստամոքս, նրանք ապրում են իրենց ներսում գտնվող բակտերիաների շնորհիվ, որոնք սինթեզում են բոլոր անհրաժեշտ նյութերը: Կան նաև այնպիսի կենդանիներ, որոնք ապրում են բացարձակ էքստրեմալ պայմաններում. որդերի մի տեսակ ապրում է +1000C պայմաններում: Բացի սրանից` այս էկզոտրկ օազիսի բնակիչները դիմանում են վիթխարի ճնշմանը: Գոյություն ունի վարկած, ըստ որի` միլիոնավոր տարիներ առաջ այդ հիդրոջերմային աղբյուրները սկիզբ են դրել երկրային կյանքին: