ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Ջրասույզ բնակավայրեր

 

Երկրագունդը հազարամյակների ընթացքում երկրաբանական և կենսաբանական բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, և ջրհեղեղների ու Նոյի տապանի հետ կապված պատմությունը եզակի չէ: Երկրաշարժերը, ավերիչ փոթորիկները, հրաբխային ժայթքումները բազում անգամներ ուղղումներ են արել Երկիր մոլորակի վրա:
17-րդ դարում ջրհեղեղից կործանվեց նոր աշխարհի  ամենամեծ քաղաքներից մեկը` Պորտ Ռոյալը: 19-րդ դարում Խաղաղ օվկիանոսում գտնվող Տունակի կղզին ջրասույզ եղավ: Այդ օրը` վաղ առավոտյան, յոթ ձկնորսական նավակ ծով դուրս եկավ: Երեկոյան ձկնորսները վերադարձան հարուստ որսով... սակայն մի քանի ժամ առաջ կղզին իր 13 000 բնակչությամբ ջրի տակ էր անցել: