ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Վարունգ

Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը: Վարունգն իր մեջ պարունակում է ազոտային և ոչ ազոտային միացություններ, կալիումական աղեր, կարոտին, վիտամիններ և ավելի քան 97 տոկոս ջուր: Հին հույները գտնում էին, որ վարունգն օժտված է ջերմությունն իջեցնող հատկությամբ, իսկ սերմերն էլ ուժեղ միզամուղ են: Վարունգի հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի ու հազի դեպքում: Այն հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է փորկապությունը: Ասում են, որ վարունգի հյութը գազարի և բազուկի հյութի հետ նպաստում է ռևմատիզմի, ատամների, լնդերի, եղունգների և մաշկային հիվանդությունների բուժմանը: Վարունգը նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտային միացություններով և հարուստ` ջրով, ապա, համեմատած ազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն եւ դուրս գալիս արագորեն: Ցածր կալորիականության շնորհիվ՝ վարունգը կարելի է օգտագործել բեռնաթափման օրերին: Մասնագետների կարծիքով, վարունգ օգտագործելուց նվազում է ածխաջրային և ճարպային փոխանակության ակտիվությունը: Այդ իսկ պատճառով երիկամային ու լյարդի հիվանդություն ունեցողներին խորհուրդ է տրվում շատ վարունգ օգտագործել: Շատ օգտակար է վարունգի եփուկը:  Վարունգի տերևները կարելի է փաթաթել ու սիգարետի նման ծխել, որպես հազը հանգստացնող միջոց: Վարունգի չորացրած փոշին, իհարկե, առանց սերմերի, շատ լավ թեթևացնում է այրվածքները: Վարունգի թարմ պտուղները կարելի է օգտագործել որպես արտաքին միջոց՝ մաշկի բորբոքային երևույթների, ցանի ու այլ նման խնդիրների դեպքում: Վարունգ չի կարելի օգտագործել սրտային արատների, լյարդի որոշ հիվանդությունների և արյան բարձր ճնշման դեպքում:  Վարունգի ջուրը համարվում է դեմքի մաշկը թարմացնող ու փափկացնող լավագույն միջոց: