ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Բույս, որը սպանում և ուտում է ոչխարին

 

Մեծ Բրիտանիայի Ուիսլի քաղաքի թագավորական այգում առաջին անգամ ծաղկել է ոչխարին խժռող էկզոտիկ բույսը: Puya chilensis անունով հայտնի գիշատիչ բույսն արդեն 15 տարի աճում է այս այգում: Սուր ու ծուռ փշերով բույսի բարձրությունը հասել է 3 մետրի: Բույսն օգտագործում է իր փշերը, որպեսզի իր թակարդը գցի ոչխարին և մյուս փոքր կենդանիներին: Երբ թակարդն ընկած կենդանիները սովամահ են լինում ու սկսում են քայքայվել, կենդանին սկսում է կերակրել բույսին հողի միջոցով` նրա համար դառնալով պարարտանյութ:

Գիշատիչ կամ մսակեր բույսերը սովորաբար սպանում և ուտում են կենդանական օրգանիզմների, քանի որ նրանց մեծ մասն աճում է այնպիսի տարածքներում, որտեղ հողն աղքատ է: