ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Սենյակային բույսերի օգտակար հատկությունները

                             

Սենյակային բույսերը ոչ միայն գեղեցկացնում, զարդարում  են բնակարանի  ինտերիերը, այև ունեն բազմաթիվ օգտակար հատկություններ: Որոշ սենյակային բույսեր օգնում են պայքարելու այն թունավոր նյութերի դեմ, որոնք արտադրում են լինոլեումը, ոչ փայտյա կահույքը, բոլոր լվացող նյութերը, ծխախոտի ծուխը, փոշին, բակտերիաները, Էլեկտրոմագնիսական  ճառագայթումը, ծանր մետաղները և այլն: 

Սենյակային օդը մաքում են  նոճին, դրախտանոճին ,թեև այս բույսերը աճում են դրսում, սակայն նրանք հեշտությանբ ընտելանում են  նաև սենյակային պայմաններում: Բնակարանի գազա-ջրային բալանսը կարգավորում են մեծ տերևներ ունեցող բույսերը`անտուրումները և այլն: Սենյակի խոնավությունը կարող են կարգավորել պտերները, ցիկլոմենան, մանուշակները:

Եթե սենյակում շատ են  սինտեթիկ նյութերից պատրաստված իրերը, իսկ կահույքը ԴՍՊ-ից է, խորհուրդ է տրվում սենյակում աճեցնել ֆիկուս, որը կլանում է բենզոլը և ֆորմալդեհիտը:

Խորհուրդ է տրվում ֆիկուսները  աճեցնել հատկապես այն  բնակարաններում որոնք գտնվում են արդյունաբերական շրջաններում կամ ակտիվ տրանսպորտայի կենտրոններում:

Ծանր մետաղները կլանում է ասպարակուսը, իսկ քլորոֆիտումը համարվում է օդը մաքրող լավագույն միջոց, նա կլանում է ոչ միայն թունավոր նյութերը, այլև արտաքին միջավայրից ներթափանցող վնասակար  բակտերիաները:

Տեղավորեք կակտուսները հեռուստացույցի կան համակագիչի էկրանի մոտ և նրանք ձեր օրգանիզմը կպահպանեն  ճառագայթումից: 

Խորդենին կլանում է գոլորշին և ավելորդ խոնավությունը, սպանում է ստրեպտոկոկի և ստաֆիլակոկի բացիլները: Խորհուրդ է տրվում խորդենին պահել ննջասենյակում,քանի որ նրանից անջատված նյութերը ունեն հակասթրեսային և հանգստացնող հատկություն: 

Ննջասենյակում խորհուրդ չի տրվում պահել մանուշակ, վարդ, շուշան, մագնոլիա: