ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

ՍՈՅԱ 

 

Սոյան միամյա խոտաբույս է: Հայտնի է 10 տեսակ: Տարածված է մշակովի սոյան: Հայրենիքը Չինաստանն է. մշակվել է մ. թ. ա. 5000–6000 թթ-ից, ապա տարածվել է Ասիայի երկրներում, XVIII դարի վերջին  տարվել է Եվրոպա, XIX դարում՝ ԱՄՆ, XIX դարի վերջին՝ Ռուսաստան: ՀՀ-ում մշակվում է կանաչ զանգված ստանալու համար: Մշակովի սոյան պարենային, տեխնիկական և կերային բույս է:  Հատիկը և ոչ հասուն ունդերն օգտագործվում են սննդի մեջ, սոյայի ալյուրից պատրաստում են կաթ, կաթնաշոռ, հրուշակեղեն, ձեթն օգտագործվում է մարգարինի և խտացրած ճարպի արտադրությունում, զտվածը՝ սննդի մեջ: Սոյայի հատիկը հումք է մի շարք արդյունաբերական ապրանքներ՝ սոսինձ, արհեստական մանրաթել, ներկեր, օճառ, պլաստմասսա, ստանալու համար: Կանաչ զանգվածը, խոտը, խոտալյուրը և քուսպն օգտագործվում են որպես անասնակեր:

Սոյան սպիտակուցների գերազանց աղբյուր, պարունակում է կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, E և B6 վիտամիններ:

Սոյա ուտելը բարենպաստ կանդրադառնա մեր սրտի առողջության վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել 25 գրամ սպիտակուց՝ ստացված սոյայի մթերքներից: Սոյայի սպիտակուցների վրա հիմնված սննդակարգը (ճարպերի բացառությամբ) նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը:

Սոյան խորհուրդ է տրվում կանանց՝ շնորհիվ իր բուսական էստրոգենի պարունակության: Կանանց մոտ սոյան նպաստում է խոլեստերինի նվազմանը և ոսկրային զանգվածի պնդացմանը: