ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Նուռ

 

Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղևը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն, իսկապես, թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն և  գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է: Նուռը ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար: Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32 տոկոս դաբաղանյութեր, որոնք եւս օգտագործվում են թուրմի եւ վերամշակված դոշաբի, գինու, հյութի վիճակում: Նուռը պետք է հավաքել հասուն վիճակում: Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքար, C վիտամին:

Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում: Իսկ երկաթը անհրաժեշտ է այրունաստեղծ օրգանների համար: Արդյունքը զգալու համար՝ կարևոր է օրական մեկ հատ նուռ ուտել:

Այն նաև շատ օգտակար է անգինայի ժամանակ: Կոկորդը կարելի է ողողել նռան հյութով ու անպայաման թքել՝ հանկարծ կուլ չտալ: Հաճախականությունը` օրվա մեջ 4-5 անգամ:

Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի ու ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:

Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլ անփոխարինելի նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Սակավարյունություն ունեցողներին խորհուրդ է տրվում 2 ամսում, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ նռան հյութ խմել:

Նռան թուրմը կարճ ժամանակում դիմադրողականությունը բարձրացնող և ամբողջ օրգանիզմն ամրացնող հիանալի միջոց է:

Որպես դիմահարդարման միջոց` նուռը շատ հաճախ  է օգտագործվում. առաջին հերթին` մեծ քանակությամբ կիտրոնաթթվի պարունակության շնորհիվ: Նռան օգնությամբ կարելի է վերացնել պիգմենտացիան, բծերը, ազատվել բշտիկներից ու պեպեններից, ինչպես նաև դեմքը սպիտակեցնել: