ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՔԱՂԱՔԸ

 

Ամերիկյան “Ֆորբս” ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների ցուցակը: Ինչպես միշտ, ցուցակը գլխավորում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը` Պողպատե գեղեցկուհի էյֆելյան աշտարակով, Լուվրի թանգարանով և Ելիսեյան դաշտերով:

Երկրորդ տեղում Կանադայի Վանկուվեր քաղաքն է` Սթենլի զբոսայգիով, բազմաթիվ կանաչապատ տարածքներով, առափնյա լեռնաշղթայով:

Երրորդ տեղը զբաղեցնում է Կանաչ մայրցամաքի գլխավոր քաղաքը` Սիդնեյը, Հարբոր կամրջով, գեղեցկագույն նավահանգիստներով, աշխարհահռչակ օպերային թատրոնով և Բոնդիի լողափով:

Ցուցակում հայտնվել են նաև Ֆլորենցիան (Իտալիա)` Սանտա-Մարիա դել Ֆորե բազիլիկ տաճարով, Պոնտե Վեկկո կամրջով և Սինյորին հրապարակով,

Վենետիկը (Իտալիա)` սուրբ Մարկոս բազիլիկ տաճարով և գոնդոլավոր ջրանցքներով,

Քեյփթաունը (Հարավաֆրիկյան Հանրապետություն)` Քրիստենբոշ բուսաբանական այգիով, “Վիկտորիա և Ալֆրեդ” նավահանգստով,

Սան-Ֆրանցիսկոն (ԱՄՆ)` անկրկնելի Ոսկե դարպասներ կամրջով և Fisherman’s Wharf շրջանով,

 

Չիկագոն (ԱՄՆ)` առավել հայտնի Միլենիում զբոսայգիով,

Միչիգանի լճափով և Magnificent Mile շրջանով, Նյու Յորքը (ԱՄՆ)` Կենտրոնական պուրակով, Էմպայի-սթեյդ-բիլդինգ երկնաքերով,

Լոնդոնը (Մեծ Բրիտանիա)` Բիգ Բենով, Թաուերյան կամրջով, Տրաֆալգասի հրապարակով, Քեմբրիջը (Մեծ Բրիտանիա)` King’s Gollege մատուռով, Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկական գիտությունների ժամանակակից կենտրոնով, Գրեյթ Ուզ գետի վտակով:

Ցուցակը եզրափակում է Տոկիոն (Ճապոնիա)` Կայսերական պալատով, Tokyo Tower  աշտարակով:

“Ֆորբսի” ցուցակում ընդգրկված չեն շատ գեղեցիկ քաղաքներ, այդ թվում` Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան, մեր հինավուրց ու նոր մայրաքաղաքը... Հուսանք, որ ժամանակ անց Երևանը ևս կհայտնվի աշխարհի գեղեցիկ քաղաքների ցանկում: