Չինաստանում հսկայական «անմահության սունկ» է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել է 7.5 կգ-ոց լինչժի հսկայական սունկ, որն անվանում են նաև «անմահության սունկ»: Սունկը, որը հայտնի է նաև Ganoderma Lucidum անվանումով, օգտագործվում է չինական ավանդական բժշկության մեջ։Համարվում է, որ այն կարող է երկարացնել կյանքը, դանդաղեցնել ծերացման գործընթացը, բարձրացնել իմունիտետը, իջեցնել արյան ճնշումը, նվազեցնել ալերգիայի նախանշանները, օգնել հազի և ասթմայի դեպքում, ինչպես նաև կարող է բուժել քաղցկեղը։ 107 սմ տրամագծով սունկը, մասնագետների կարծիքով, կարելի է վաճառել 900 դոլարով։