ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Չիլի պղպեղը կօգնի մարդկությանն «այրել» ավելորդ ճարպը

Մարդկանց ճարպակալումը ներկայում դարձել է ամբողջ աշխարհում տարածված խնդիր, որի դեմ դիետոլոգներն առաջարկում են պայքարել չիլի պղպեղի միջոցով: Նրանց խոսքերով՝ հարկավոր է պղպեղը կամ դրա մզվածքն ավելացնել ամենօրյա սննդի մեջ, ինչը կնպաստի ավելորդ ճարպի «այրմանը»: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ անցած դարի 80-ականներից առ այսօր նկատվում է ճարպակալման համաշխարհային համաճարակ: Անցած տարվա տվյալներով՝ աշխարհում 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշի հետ խնդիրներ ունի, որի 15%-ը տառապում է ճարպակալման ծանր տեսակներով:Հայտնի է, որ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի ու քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը ճարպակալումն է: