ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Խելացի զարդերը կյանքեր են փրկում

 

Ամերիկյան մի ընկերություն հայտարարել է խելացի զարդերի մասին լուր: Այսուհետ վզնոցները, թևնոցները, կամ մեքենայի բանալիներից կախված բրելոկները կօգնեն փրկել կյանքեր: Այս զարդերը միանում են սմարթֆոնին բլյութուզ ինտերֆեյսի միջոցով և արտակարգ իրավիճակների դեպքում ինքնուրույն զանգահարում են հարազատներին: Ընդամենը  պետք է սեղմել կոճակը, որը ներկառուցված է զարդի մեջ: Սմարթֆոնում նշված կոնտակտներին կուղարկվի կարճ հաղորդագրություն օգնության խնդրանքով և գտնվելու մասին ինֆորմացիայով: Բայցի այդ, եթե այն մարդուն, ում օգնության եք կանչում նույնպես ունի խելացի որևէ զարդ, ապա նրա զարդը կսկսի թրթռալ: