Ութ հետաքրքիր փաստ երազների մասին
Երազների մասին պատկերացումները դեռեւս մշուշոտ են՝ չնայած գիտության ու բժշկության արձանագրած հսկայական առաջընթացին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 հետաքրքիր փաստ երազների մասին:
1. Երազներ տեսնում են բոլորը
Որոշ մարդիկ պնդում են, որ երբեք երազներ չեն տեսնում, բայց դա, ամենայն հավանականությամբ, այդպես չէ, երազներ տեսնում են բոլորը, սակայն ոչ բոլորն են դրանք հիշում:
2. Երազն իրականում 7 վայրկյան չի տևում
Գոյություն ունի շատ տարածված մի միֆ, որ ամեն երազը տևում է մոտավորապես 7 վայրկյան: Մասնագետի խոսքով՝ դա այդպես չէ, երազը կարող է նույնիսկ կես ժամ տևել:
3. Գիշերվա ընթացքում մենք մի քանի երազ ենք տեսնում
Սովորաբար, գիշերվա ընթացքում մարդը մի քանի երազ է տեսնում՝ նվազագույնը 3 կամ 4, սակայն ոչ բոլորն են դրանք հիշում:
4. Մեր երազները կապված են մեր էմոցիոնալ վիճակի հետ
Շատ հաճախ մեր երազները կապված են մեր էմոցիոնալ վիճակի, ապրած օրվա հետ, սակայն, մասնագետի խոսքով, ոչ հազվադեպ են նաև ֆանտաստիկ կամ ոչ ադեկվատ երազները, որոնք չափազանց բարդ է կապել իրական կյանքի որեւէ փորձի հետ:
5. Կույր մարդիկ ևս երազներ են տեսնում
Այն մարդիկ, ովքեր կորցրել են տեսողությունը, երազներ տեսնում են: Ի ծնե կույր մարդիկ ևս երազներ են տեսնում, սակայն առանց պատկերների: Պատկերներին փոխարինում են էմոցիաները, հոտերը, ձայները և տակտիլ որոշ զգացումները:
6. Կենդանիները ևս երազներ են տեսնում
Կենդանիների մեծամասնությունը երազներ տեսնում է: Այն մարդիկ, ովքեր տանը որևէ կենդանի են պահում, կարող են հետևել, թե ինչպես են երբեմն մեր չորքոտանի ընկերները շարժվում քնի մեջ այնպես, ասես վազում են մեկի հետից:
7. Երազները կատարվում են
Որոշ մարդիկ պնդում են, որ նրանց երազները կատարվում են, սակայն, ըստ գիտնականների` ապացուցել սա դեռևս անհնար է: Իսկ այն, որ մարդը սկսում է պնդել, որ որևէ իրադարձությունից հետո մարդը սկսում է պնդել, որ տեսել էր այն երազում, կարող է պայմանավորված լինել «դեժավյուի» զգացումով:
8. Մենք երբեք երազում չենք տեսնում անծանոթ մարդկանց
Մեր երազների հերոսներից շատերը մեզ անծանոթ են թվում, սակայն գիտնականները պնդում են, որ մեր ենթագիտակցությունը ի զորու չէ ստեղծել անծանոթ մարդկանց դեմքեր, իսկ մեր երազների բոլոր գործող անձանց մենք տեսել ենք իրական կյանքում, պարզապես չենք հիշել: