ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Google-ը նոր ստեղծվող Alphabet հոլդինգի մաս կդառնա

 

 

Ամերիկյան Google կորպորացիան նոր ստեղծվող Alphabet հոլդինգի դուստր ընկերություն կդառնա։ Այդ մասին ասվում է Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի հաղորդագրությունում: 

Alphabet-ում ամենախոշոր ընկերությունը կմնա Google-ը: Այն կենթարկվի որոշ փոփոխությունների. կառանձնացվեն ինտերնետ-բիզնեսից հեռու նախագծերով զբաղվող ստորաբաժանումները: Այդ նոր ընկերությունները նույնպես կդառնան Alphabet-ի մաս:

 Հոլդինգը նաև կներառի X lab ընկերությունը, որը զբաղվում է անօդաչու տեղափոխման միջոցների ստեղծմամբ:

Բորսաներում Google-ի բաժնետոմսերը կփոխարինվեն Alphabet-ի նույնատիպ արժեթղթերով: Հին բաժնետոմսերն ավտոմատ կփոխակերպվեն նույն քանակությամբ նոր բաժնետոմսերի՝ պահպանելով բոլոր նախկին իրավունքները: