Ինչպես են պատրաստվում կոնտակտային լինզաները
Կոնտակտային լինզաներն այսօր լայնորեն կիրառվում են ոչ միայն տեսողությունը շտկելու, այլև աչքերի գույնը փոխելու նպատակով: Համաձայն մասնագետների կարծիքի՝ այսօր կոնտակտային լինզաներից օգտվում է առնվազն 125 միլիոն մարդ: Նրանց 40 %-ը 12-25 տարեկան երիտասարդներ են: Առաջին անգամ կոնտակտային լինզաներով տեսողությունը շտկելու մասին կարծիք է հայտնել Լեոնարդո դա Վինչին՝ 1508 թվականին: Նրա աշխատանքների արխիվում գտնվում է աչքի նկար՝ ջրով լցված բարձիկով, որն էլ ժամանակակից լինզայի նախատիպն է համարվում: 1888-ին Ադոլֆ Գաստոն Եվգենի Ֆիկը նկարագրել են օպտիկական ուժով օժտված առաջին ապակյա լինզան: Իսկ լինզաները պատրաստել և դրանք բժշկական պրակտիկայի մեջ ներմուծել է գերմանացի գյուտարար Ավգուստ Մյուլլերը: Մինչև 1960 թվականը կոտնակտային լինզաները պատրաստվել են միայն օրգանիկ ապակուց (PMMA): Դրանք եղել են շատ անհարմար, կրողն զգացել է օտար մարմնի առկայությունն աչքի մեջ, բացի այդ, դրանք արգելակել են աչքի եղջերաթաղանթի համար այդքան անհրաժեշտ թթվածնի մուտքը: 1960-ին չեխ գիտնական Օտտո Վիխթերլը սինթեզել է նոր պոլիմեր (НЕМА) և դրանից պատրաստել առաջին նուրբ կոնտակտային լինզան: Մոտ 10 տարի առաջ հայտնվել են նոր սերնդի սիլիկոն-հիդրոգելային կոնտակտային լինզաներ, որոնք ապահովում են առավելագույն հարմարավետություն ու անվտանգություն: Այս տեսանյութում պատկերված է ժամանակակից լինզաների ստացման եղանակը: