ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Հեռախոս-ձեռնոց

 

 Մասնագետները բջջային հեռախոսներին փոխարինող հատուկ ձեռնոցներ են ստեղծել. նախնական գինը` 1500 դոլար:

Ձեռնոց-հեռախոսների ձայնալսողական սարքը գտնվում է բութ մատի, իսկ բարձրախոսը` ճկույթի վրա:

Հեռախոսակապի ոլորտում այս ձեռքբերումը հայտնի է «Խոսիր ձեռքերով» անվամբ: Ձեռնոց-հեռախոսը հարմար է օգտագործման համար ու շուկա դուրս կգա այս տարվա հուլիսից:

Դեռևս արտադրված են միայն վարդագույն և դեղին գույները, պահանջարկի դեպքում` կստեղծվեն նաև այլ երանգի ձեռնոց-հեռախոսներ: