ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Հատուկ բարձ

 

Հայտնի է, որ նորմալ քունը գեղեցկության գրավականն է, սակայն կա մի բայց` քունը նպաստում է կնճիռների առաջացմանը: Մարդը միևնույն դիրքերով քնում է տարիներ շարունակ, ինչն էլ նպաստում է դեմքի մաշկի սեղմված մասերում կնճիռների գոյանալուն: Իսկ բարձից առաջացած կնճիռները այլևս երբեք չեն անհետանում, անգամ եթե որոշեք այլևս բարձով չքնել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք նախընտրում են քնել կողքի, այդ պատճառով նրանց մոտ զարգանում են կզակի և աչքերը շրջապատող մաշկի կնճիռները: Իսկ քանի որ տղամարդկանց մեծ մասը նախընտրում է քնել որովայնի վրա, ապա նրանց մոտ խորանում են ճակատի կնճիռները: Եվ այս ամենի պատճառն այն է, որ դեմքի մաշկը «ճմրթվում է» գլխի և բարձի արանքում: Միակ փրկությունը մեջքի վրա քնելն է, սակայն հայտնի պլաստիկ վիրաբույժ Գյոզել Անսոնը պարզել է, որ մարդիկ միջինում մեկ գիշերվա ընթացքում 20 անգամ փոխում են իրենց մարմնի դիրքը: Գիշերային քնի 33 տոկոսը անց են կացնում մեջքի վրա քնած, 60 տոկոսը` կողքի և 7 տոկոսը` փորի վրա: Ըստ այդմ` Անսոնը ստեղծել է հատուկ բարձ` JuveRest, որը իր գոգավորությամբ բացառում է դեմքի մաշկի ձևափոխումը: Բարձը կարժենա 180 դոլար: