ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ճապոնացիները ստեղծել են «թարթող» ակնոց, որը հանգստացնում է աչքերը համակարգչի առաջ նստած ժամանակ

 

Ճապոնական Masunaga Optical ընկերության մասնագետները ստեղծել են նոր ակնոց, որը կարողանում է «թարթել»՝ օգնելով այն կրողին հանգստացնել աչքերը։ Հեղինակները պնդում են, որ նորույթն առավել օգտակար կլինի համակարգչի առաջ շատ ժամանակ անցկացնող մարդկանց համար։

Ակնոցը համալրված է փոքր մարտկոցով, որն առաջացնում է ապակիների միջով անցնող թույլ էլեկտրական հոսանք։ Մասնագետներն ապակիների մեջ դրել են հեղուկ բյուրեղներ, որոնք պահպանում են ապակու պարզությունը՝ անցնող հոսանքի ազդեցության տակ։

Սակայն ամեն 10 վայրկյանը մեկ հոսանքի մատակարարումը դարարեցվում է, ինչի արդյունքում ապակիների պարզությունը կորչում է. դա տևում է շատ կարճ՝ 0,1 -ից մինչև 0,2 վայրկյան։ Ակնոցը կրողի համար դա աննկատ է մնում, սակայն նրա տեսողությունը ստանում է անհրաժեշտ ընդմիջումն ու հանգիստը։

Ի դեպ, այս ակնոցի ստեղծման համար առիթ են հանդիսացել բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքներ, ըստ որոնց համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնող մարդիկ ավելի քիչ են թարթում աչքերը, ինչի հետևանքով դրանք չորանում են ու ավելի արագ հոգնում։