ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Արգենտինացի ուսանողներն առանց ջրի աշխատող լվացքի մեքենա են ստեղծել

 

 

 

Երկու երիտասարդ արգենտինացիներ ստեղծել են լվացքի մեքենա, որն աշխատում է առանց ջրի։ Կորդովայի ազգային համալսարանի ուսանողներ Նիկոլաս Արայան և Նիկոլաս Վուկսանովիկն իրենց գյուտը ներկայացրել են որպես դիպլոմային աշխատանք։ Հագուստի մաքրման համար նրանք առաջարկում են օգտագործել ածխածնի երկօքսիդ:  Երիտասարդները մտադիր են իրենց ներդրումն անել ժամանակակից աշխարհի էկոլոգիական խնդիրների լուծման հարցում, ներառյալ՝ քաղցրահամ ջրի անբավարարությունը։ Այդ նպատակով էլ նրանք սկսել են մշակել նոր լվացքի մեքենան։ Ի տարբերություն չոր մաքրման համար նախատեսված այլ մեքենաների, որոնք թեև քիչ, սակայն, այնուամենայնիվ, ջուր են օգտագործում, նրանց սարքը, որը կոչվում է «Նիմբուս», բացարձակապես չոր է աշխատում։

Մեքենայի համար պահանջվում է միայն ածխաթթու գազ և մաքրման համար նախատեսված արտոնագրված էկոլոգիապես մաքուր միջոցներ։ Բացի այդ, այս մեքենան ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում, քան սովորական լվացքի մեքենան։ Նման լվացքից հետո այլև չի պահանջվի չորացնել և արդուկել հագուստը։

Իրենց գյուտի համար երիտասարդ մասնագետները բարձր գնահատական են ստացել դիպլոմային աշխատանքի համար։ Նրանք արդեն արտոնագրել են իրենց նոր լվացքի մեքենան։