ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Խելացի» բաժակը կարող է որոշել, թե ինչ բաղադրություն ունի դրանում լցված խմիչքը

 

Վերջին շրջանում տեխնոլոգիական ընկերությունները սկսել են մեծ ուշադրություն հատկացնել առողջությանը հետևող սարքերի մշակմանն ու արտադրմանը։ Mark One սկսնակ ընկերությունը ներկայացրել է Vessyl «խելացի» բաժակը, որը, համալրված լինելով հատուկ զգայակներով, կարողանում է մանրակրկիտ անալիզի ենթարկել դրա մեջ լցված խմիչքի բաղադրությունը։ Բացի այդ, բաժակը կարող է որոշել լցված հեղուկի ծավալը, տեսակն ու սննդային կարևոր տեղեկություններ հայտնել։ Օրինակ՝ Vessly-ի մեջ հյութ լցնելու դեպքում բաժակի վրա կհայտնվեն ծանուցումներ դրա կալորիականության և շաքարավազի չափի վերաբերյալ։ Բաժակի զանգվածային արտադրությունը սկսելու համար Mark One-ը մտադիր է հավաքել 50.000 դոլար։