ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Չինաստանում կտեղադրի աշխարհի ամենաարագընթաց վերելակը

 

Hitachi ճապոնական ընկերությունը հայտարարել է, որ Չինաստանի երկնաքերերից մեկը  կհամալրվի աշխարհի ամենաարագընթաց  վերելակներով, որոնք կշարժվեն 72 կմ/ժամ արագությամբ:
Գերարագ վերելակները կտեղադրվեն Գուանչժոուի 111 հարկանի կառույցում, որը քաղաքի ամենաբարձր շինությունն է` 530 մետր բարձրությամբ: Այն 2016-ին նախատեսվում է դարձնել ֆինանսական կենտրոն: Երկնաքերում կտեղակայվեն ո'չ միայն դիզայներական և տեխնիկական ընկերությունների գրասենյակներ, այլև` հյուրանոցային համալիր, ինչպես նաև՝ բնակելի տարածքներ: Այցելուները հնարավորություն կունենան վերելակով բարձրանալ մինչև 440 մետրը` առաջինից 95-րդ հարկ հասնելով 43 վայրկյանում:
Ներկայում աշխարհի ամենաարագընթաց վերելակը գտնվում է Թայվանի Թայբե մայրաքաղաքում կառուցված «Թայբե 101» երկնաքերում: Այն ընթանում է 60.6 կմ/ժամ արագությամբ: